«Առավոտյան մեզ մոտ էլ կրակոցներ լսվում էին, վիրավորների մասին տեղյակ ենք, սակայն, հստակ չգիտեմ քանիսն են։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան»,- քիչ առաջ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին հայտնեց Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի նախկին ղեկավար Սիմա Չիթչյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտից թշնամին հրետակոծության է ենթարկել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքը։ Կան վիրավորներ։










