Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով արդեն մեկ ամիս է Սոթքի հանքը չի աշխատում: Ադրբեջանցիներն ամեն ինչ արել են հանքի աշխատանքներին խոչընդոտելու համար՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Նշեմ, որ մարտական դիրքերի մի մասն անցնում է հենց հանքի տարածով, տեղում դիրքեր ունեն և´ հայկական, և´ ադրբեջանական կողմերը:
Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և´ կոնկրետ հանքի, և´ դիրքային առումով. ադրբեջանական արկածախնդրությունը այս ու հետագա փուլերում պետք է կանխել»,-գրում է Աբրահամյանը։










