Ժամը 10:25-ի դրությամբ հայկական կողմը ունի 4 վիրավոր․ իրավիճակը՝ սահմանին


Ժամը 10:25-ի դրությամբ հայկական կողմը ունի 4 վիրավոր․ իրավիճակը՝ սահմանին
Մայիս 11 10:28 2023

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ  լարվածության նվազումը պահպանվում է:

 

Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

 

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: