Նոր սադրանքը կրկին ապացուցում է ուժով և սպառնալիքով ճնշում գործադրելու Ադրբեջանի գործելաոճը


Նոր սադրանքը կրկին ապացուցում է ուժով և սպառնալիքով ճնշում գործադրելու Ադրբեջանի գործելաոճը
Մայիս 11 10:22 2023

Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի վրա ուժով և սպառնալիքներով ճնշում գործադրելու Ադրբեջանի մշտական քաղաքականությունը։

 
 

Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ հայկական դիրքերի հրետակոծությունն ու վիրավոր մարտիկներին տարհանող շտապօգնության մեքենան կրակի տակ առնելը վկայում են Ադրբեջանի՝ բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին։