Վիրավորների վիճակը բավարար է, նրանց կյանքերին վտանգ չի սպառնում. Իրավիճակը սահմանին՝ 09:50-ի դրությամբ


Վիրավորների վիճակը բավարար է, նրանց կյանքերին վտանգ չի սպառնում. Իրավիճակը սահմանին՝  09:50-ի դրությամբ
Մայիս 11 09:52 2023

Վիրավորների վիճակը բավարար է, նրանց կյանքերին վտանգ չի սպառնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին Վարդենիսի զինհոսպիտալից։

 

«Նրանց վիճակը բավարար է»,– նշեց մեր զրուցակիցը։

 

Վիրավորները վիրահատության կարիք ունեն, թե ոչ` մեր զրուցակիցը չմեկնաբանեց։

Ժամը 09:50-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: 

 

 

Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կհայտնի: