Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա, սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է


Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա, սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է
Մայիս 11 08:55 2023

Ժամը 08:45-ի դրությամբ  Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՊՆ-ից։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Սահմանագոտու մյուս հատվածներում այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: