Բառերը մեծ ուժ ունեն։ Դրանք կարող են ոգեշնչել անորոշության պահերին, մեզ ուժ տալ՝ բացելու մեր թևերը դժվար ժամանակներում և կարող են ցավ պատճառել, երբ ուղղված են մեր ամենախոցելի կետերին: Դրանք ստիպում են մեզ լաց լինել և ծիծաղել:
Մենք ձեզ առաջարկում ենք արտահայտությունների ընտրանի, որոնք, հնարավոր է, չփոխեն ձեր կյանքը, բայց դրանք անպայման կազդեն ձեր տրամադրության վրա։ Դուք կցանկանաք մտածել և ժպտալ: Մի՛ զսպեք ձեզ։
«Մարդը, ում հետ կյանքում ամենաշատ ժամանակն եք անցկացնելու՝ դուք եք: Այնպես որ, ջանք գործադրեք, որ ձեզ համար հետաքրքիր լինի ինքներդ ձեզ հետ»։
«Գնահատե՛ք կյանքի ամեն վայրկյանը, սիրում եք՝ ասեք, ատում եք՝, մոռացե՛ք, ժամանակ մի վատնե՛ք ատելության վրա, որովհետև կյանքի համար այնքան քիչ ժամանակ կա…»:
«Կյանքը գնացք է: Լավագույն պահերին թվում է, թե դուք կառավարում եք այն։ Վատագույն պահերին՝ ձեզ ուղևոր եք պատկերացնում։ Իսկ երբեմն էլ հասկանում եք, որ պարզապես պառկած ես ռելսերի վրա»։
«Գնահատեք այն մարդկանց, ովքեր կարող են տեսնել ձեր մեջ երեք բան՝ տխրությունը ժպիտի հետևում, սերը զայրույթի հետևում և ձեր լռության պատճառը»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում