Ալիևը քննադատել է Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուի՝ Ադրբեջանը շրջանցելու գաղափարը


Ալիևը քննադատել է Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուի՝ Ադրբեջանը շրջանցելու գաղափարը
Մայիս 10 23:32 2023

Ադրբեջանն այսօր դարձել է Եվրասիայի տրանսպորտային կենտրոններից մեկը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը, հաղորդում է News.am-ը։

Նա վստահեցրել է, որ Միջին միջանցքի անցումն Ադրբեջանի տարածքով վաղուց էր ամրագրված։

 

«Եվ այսօր կան այնպիսիք, ովքեր փորձում են Ադրբեջանը դուրս թողնել այս ռազմավարական նախագծից, բայց նրանց ցանկությունները չեն կարող իրականանալ»,- ասել է Ալիևը՝ միանշանակ ակնարկելով Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունները։

Ավելի վաղ, Քըլըչդարօղլուն ներկայացրել էր նախընտրական ծրագրերից մեկը՝ առաջարկելով արագ կապ հաստատել Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ, որն անցնելու է Իրանով եւ Միջին Ասիայի թյուրքալեզու հանրապետություններով։

 

Քարտեզն առանձնահատուկ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում, քանի որ դրա վրա ճանապարհը պտտվում է այդ երկրի շուրջ, և դրա վրա բացակայում է թուրք ազգայնականների ու Ադրբեջանի երազանքը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

 

Բաքուն ավելի վաղ հայտարարել էր, որ Քըլըչդարօղլուն անտեսում է Ադրբեջանը և քարտեզը կազմել է հօգուտ Հայաստանի։