Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել «Վարդենիս» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցի 17 շենքում գործող ինտերնետային ակումբ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկանները, քննիչներն ու պարեկները պարզել են, որ ժամը 12։00-ի սահմաններում նշված ինտերնետային ակումբում Վարդենիս քաղաքի բնակիչ 67-ամյա Գագիկ Ս․-ի ինքնազգացողությունը վատացել է, և մինչ բժիշկների ժամանումը, նա մահացել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ պահին ակումբում են եղել այնտեղ համակարգչով ֆուտբոլ խաղացողներ՝ Գեղարքունիքի մարզի 2 բնակիչներ։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։










