Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ


Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ
Մայիս 10 15:29 2023

Երևանի առանձին հատվածներում այսօր, մայիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Մայիսի 13-15-ը սպասվում է անձրև և ամպրոպ։

 

 

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

 

Մարզերում այսօր կեսօրից հետո, մայիսի 11-ի և 12-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 13-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

 

 

Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

 

Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։