Էրդողանի մրցակիցը ներկայացրել է Մետաքսի ճանապարհն առանց Ադրբեջանի. Բաքվում մեծ աղմուկ է


Էրդողանի մրցակիցը ներկայացրել է Մետաքսի ճանապարհն առանց Ադրբեջանի. Բաքվում մեծ աղմուկ է
Մայիս 10 09:31 2023

Թուրքիայի ընդդիմության նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդաչօղուի ներկայացրած Թուրքիա–Չինաստան ճանապարհի քարտեզը մեծ աղմուկ է բարձրացրել է Ադրբեջանում եւ Թուրքիայի ազգայնականների մոտ։

 

 

Քեմալ Քըլըչդարօղլուն ներկայացրել է նախընտրական ծրագրերից մեկը, որը ենթադրում է արագ հաղորդակցություն Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ, որի ճանապարհը անցնելու է Իրանով եւ միջին Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների մոտով։

 

 

 

Սակայն այս քարտեզը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում, քանի որ քարտեզում անցնող ճանապարհը շրջանցում է Ադրբեջանը եւ թուրք ազգայնականների ու Ադրբեջանի երազանք «Զանգեզուրի միջանցք»–ը բացակայում է քարտեզում։

 

Բաքվում հայտարարել են, թե Քըլըչդարօղլուն անտեսում է Ադրբեջանը եւ Հայաստանի օգտին է քարտեզը կազմել։