«Բեստ Վեստերն Բոհեմյան Ռեսորթ» հյուրանոցում խախտումները վերացվել են, կասեցումները՝ դադարեցվել


«Բեստ Վեստերն Բոհեմյան Ռեսորթ» հյուրանոցում խախտումները վերացվել են, կասեցումները՝ դադարեցվել
Մայիս 10 11:47 2023

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեռևս 2022թ-ին «Ատլանտիս ինվեսթ» ՍՊԸ-ին պատկանող «Բեստ Վեստերն Բոհեմյան Ռեսորթ» հյուրանոցային համալիրում կասեցրել էր առանց համապատասխան թույլտվության շահագործվող կաթսայատան աշխատանքները, իսկ «Արլա» ՍՊԸ-ի շշալցման արտադրամասում՝ ապօրինի ջրառի իրականացումը:

 
 

Տեսչական մարմնի հանձնարարականներով, սահմանված ժամկետում տնտեսավարողները համապատասխանաբար ստացել են սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակների և ջրօգտագործման թույլտվություններ:

Ընկերությունների նկատմամբ գործողության կասեցումները դադարեցվել են: