«Եռաբլուր»-ում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն


«Եռաբլուր»-ում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն
Մայիս 10 10:19 2023

Մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն:

ՊՆ-ից  հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, լեգենդար հրամանատարի մարտական ընկերներն ու հարազատները:Միջոցառման ընթացքում Վահագն Ասատրյանի հարազատներին է հանձնվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով շնորհված ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայող» կրծքանշանը: