«Մեր խոնարհումը Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտերում իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած նվիրյալների հիշատակին»․ ԲՀԿ անդամները քայլերթով բարձրացել են «Հաղթանակ» զբոսայգի


«Մեր խոնարհումը Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտերում իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած նվիրյալների հիշատակին»․ ԲՀԿ անդամները քայլերթով բարձրացել են «Հաղթանակ» զբոսայգի
Մայիս 9 18:58 2023

Մայիսի 9-ին քայլերթով դեպի «Հաղթանակ» զբոսայգի, Անհայտ զինվորի հուշահամալիր են բարձրացել ԲՀԿ անդամները։ Բազմամարդ երթը գլխավորել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Հանուն հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակների գործը պահանջում է հզոր պետություն ունենալ․ մեր խոնարհումը Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտերում իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած նվիրյալների հիշատակին»,- նշել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով՝ 44-օրյայում տարած պարտությունից հետո չպետք է հանձնվել, ազգային վերելքը սկսվելու է ներքին համերաշխության հաստատման պահից։

«Ցանկացած պետություն, ժողովուրդ ունենում է տապալումներ, ձախողումներ, մենք չպետք է ձեռքներս ծալենք, նստենք ու սգանք։ Մենք աշխատող, պայքարող ժողովուրդ ենք, ունենք փայլուն երիտասարդություն։ Պետք է կարողանանք մեր սխալները, բացթողումներն ուղղել»,- ասել է ԲՀԿ նախագահը։

Երթի մասնակիցները ևս վստահություն են հայտնել՝  մեր հաղթանակները հետ ենք բերելու․ դրա համար այս դժվար պահին յուրաքանչյուրը պետք է անի հնարավորն ու անհնարը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում