Ռուսաստանի դեմ պատերազմ է սանձազերծվել, բայց մենք ապահովելու ենք մեր անվտանգությունը. Վլադիմիր Պուտին


Ռուսաստանի դեմ պատերազմ է սանձազերծվել, բայց մենք ապահովելու ենք մեր անվտանգությունը. Վլադիմիր Պուտին
Մայիս 9 09:36 2023

Քաղաքակրթությունն այսօր կրկին որոշիչ սահմանի վրա է, նորից պատերազմ է մղվում Ռուսաստանի դեմ, բայց երկիրը կկարողանա ապահովել իր անվտանգությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կարմիր հրապարակում:

«Այսօր քաղաքակրթությունը կրկին որոշիչ սահմանագծին է: Մեր հայրենիքի դեմ հերթական անգամ իսկական պատերազմ է սանձազերծվել, բայց մենք հետ ենք մղել միջազգային ահաբեկչությունը, պաշտպանելու ենք Դոնբասի բնակիչներին և ապահովելու ենք մեր անվտանգությունը»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի համար ոչ բարեկամ, թշնամի ժողովուրդներ չկան՝ ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ինչպես մոլորակի մարդկանց ճնշող մեծամասնությունը, ցանկանում է «ապագան տեսնել խաղաղ, ազատ ու կայուն»։