Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր


Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
Մայիս 9 11:43 2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Հայրենականում և մեր հայրենիքի ազատության համար մղված պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին։

 
 

Երկրի ղեկավարին ուղեկցում էին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները: