Շուշիի անկումը բոլորի պարտությունն է. Արգիշտի Քյարամյան


Շուշիի անկումը բոլորի պարտությունն է. Արգիշտի Քյարամյան
Մայիս 9 10:29 2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը համարում է, որ Շուշիի անկումը բոլորի պարտությունն է:

«Դա ո՛չ իշխանության, ո՛չ կոնկրետ ինչ-որ անհատի պարտությունն է, դա հայ ժողովրդի պարտությունն է, մեր ազգի պարտությունն է, կխնդրեի, որ այդ տեսանկյունից դիտարկեինք», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:

Քյարամյանն ասաց, թե այս գործով ամբողջությամբ ավարտվել է նախաքննությունը, հիմա գործը գտնվում է դատաքննության փուլում:

Նա ասաց, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշի է գնացել որպես կամավոր ու շատ ուրախ կլիներ, որ շատերը, որպես կամավոր, լինեին այնտեղ:

«Միգուցե, այդ պարագայում մենք Շուշին չկորցնեինք», - ասաց նա:

ՔԿ նախագահի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանը երբեք չի խանգարել իրավապահ համակարգի գործունեությանը:

Հարցին՝ Հայաստնում 11 հազար դասալիք կա՞՝ արձագանքեց. «Հայաստանում կան բազմաթիվ հարուցված քրեական գործեր դասալքության, տարբեր թեմաներով, ուղղակի չէի ուզենա խոսել»:

Թե որտեղից Նիկոլ Փաշինյանի կնոջը այդ տվյալները, որ 44-օրյա պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք է  եղել՝ ՔԿ նախագահն ասաց, թե չի տիրապետում: