Հայտնի է Փաշինյանի և Ալիևի հանդիպման օրը


Հայտնի է Փաշինյանի և Ալիևի հանդիպման օրը
Մայիս 8 23:54 2023

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն մայիսի 14-ին Բրյուսելում։

 

Ինչպես հաղորդում է ԵՄ-ն՝ հանդիպումը կայանում է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորությամբ։

 

Նշենք` մայիսի 1-ին ԱՄՆ-ում կայացել է Բայրամովի և Միրզոյանի երկկողմ հանդիպումը, ապա՝ եռակողմ հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

 

Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվել են մայիսի 4–ին։

 

Ըստ հայտարարությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ անգամ կհանդիպեն։ Այս անգամ հանդիպումը կլինի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոլդովայում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում։