Հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ


Հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Մայիս 8 23:20 2023

Հայտնաբերվել է Կարմկր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

 

 

 

«Մայիսի 8-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում նկատվում է վիրավոր թռչուն:

 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ 

 

 

Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը վիրավոր լորաճուռակ է (գրացված է ՀՀ Կարմիր գրքում):

 

Փրկարարները բռնել են թռչունին և տեղափոխել Երևանի Կենդանաբանական այգի»,- ասված է հաղորդագրության մեջ: