Արցախում վաղը հանրահավաք է լինելու. Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով կոչ է արել միանալ


Արցախում վաղը հանրահավաք է լինելու. Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով կոչ է արել միանալ
Մայիս 8 22:00 2023

Արցախում վաղը՝ 12:00-ին, հանրահավաք է կազմակերպվելու: Այս մասին հայտնել է գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ կոչ անելով միանալ։

«Հարգելի հայրենակիցներ ․․․ վաղը մենք նշելու ենք Մայիսի 9-ը, մեր հաղթանակի օրը: Որը մեզ համար իսկապես միշտ եղել է հաղթանակի օր, մենք նշել ենք, մենք բոլորովս»,- ասել է նա։

 

«Ես ուզում եմ ձեզ կոչ անել, բոլորին, աջակցենք և միանանք երիտասարդներին, որոնք մի քանի օր առաջ սկսել են շատ կարևոր բան: Նրանք սկսել են ցույց տալ, որ չեն ենթարկվում և ուզում են իրենք իրենց ապագան կերտել, ոչ թե ուրիշները: Նրանք վաղը՝ մայիսի 9-ին, ժամը 12:00-ին որոշել են հրապարակում անել հանրահավաք, որին ներկայացնելու են իրենց արած գործը, իրենց տեսլականը»,- նշել է Վարդանյանը:

Նախկին պետնախարարն ասել է, որ աջակցում է։ «Վստահ եմ, որ մեր հաղթանակները դեռ առջևում են»,- ընդգծել է նա։