«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման ստորագրահավաքին միացել են նաեւ Արցախի նախկին նախագահները


«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման ստորագրահավաքին միացել են նաեւ Արցախի նախկին նախագահները
Մայիս 8 21:31 2023

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը մայիսի 8-ին Ստեփանակերտում միացել են «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած պահանջագրի ստորագրահավաքին: Այս մասին տեղեկացնում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի եւ ստորագրահավաքի նախաձեռնող խումբը:

Հիշեցնենք, որ ստորագրահավաքին ապրիլի 30-ին միացել է նաեւ Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանը:

 
 

345298506_1371221350109677_4653491683164609459_n.jpg (71 KB)

345562039_907169780379365_6246539485798252989_n.jpg (109 KB)