Նիկոլ Փաշինյանին «Վնուկովո-2» օդանավակայանում դիմավորել է ՌԴ փոխարտգործնախարարը (Տեսանյութ)


Նիկոլ Փաշինյանին «Վնուկովո-2» օդանավակայանում դիմավորել է ՌԴ փոխարտգործնախարարը (Տեսանյութ)
Մայիս 8 17:24 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, տեղեկացնում են կառավարությունից։

««Վնուկովո-2» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին»,- նշված է հաղորդագրությունում: