Ես այդ հանձնաժողովի նկատմամբ վստահություն չունեմ, չեմ գնալու․ Տիրան Խաչատրյանը՝ 44-օրյայի քննիչ հանձնաժողովի մասին


Ես այդ հանձնաժողովի նկատմամբ վստահություն չունեմ, չեմ գնալու․ Տիրան Խաչատրյանը՝ 44-օրյայի քննիչ հանձնաժողովի մասին
Մայիս 8 15:52 2023

Ես այդ հանձնաժողովի նկատմամբ վստահություն չունեմ:

 

 

Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ հայտարարելով, որ չի ներկայանալու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով․

 

«Եթե այդ հանձնաժողովում հավաքված է մի թիմ, որը շատ բաներում է մեղավոր, չեմ կարծում, թե դուրս կգան ու կբարձրաձայնեն իրենց մեղքը, իրենց չարածը կամ, առավել ևս, հանցագործությունները», - նշել է ԳՇ պետի նախկին տեղակալը:

 

 

Նրա գնահատմամբ՝  հանձնաժողովում հավաքված են ոչ մասնագետ, զինվորական գործից անտեղյակ մարդիկ։