Սեփական ավանդույթները. Չարլզ III-ը թագադրման ժամանակ մի քանի կանոն է խախտել


Սեփական ավանդույթները. Չարլզ III-ը թագադրման ժամանակ մի քանի կանոն է խախտել
Մայիս 8 13:53 2023

Չարլզ III-ի թագադրումը քննարկվում է մինչ այժմ։ Սակայն պատմաբաններն ու փորձագետները պնդում են, որ տոնակատարության օրը թագավորը խախտել է մի քանի կանոն։ Եկեք խոսենք այն մասին, թե ինչ է ներառված այս ցանկում։

Դե ինչ, սկսենք նրանից, որ ամենեւին էլ պարտադիր չէ, որ դուքսերը ծնկի գան եւ հավատարմության երդվեն թագավորին, ինչպես արեց արքայազն Ուիլյամը, ով նույնպես կարճ ելույթ ունեցավ իր հոր առջեւ։ The Sun-ը նշում է, որ թագավորը ոսկու ձուլակտորներ չի ստացել, իսկ հյուրերը չեն նստել ավանդական թավշյա աթոռներին։

Փորձագետները հավելել են, որ սովորաբար թագադրումը տեւում է գրեթե երկու ժամ, սակայն այս անգամ Չարլզ III-ի նշանակալի իրադարձությունը տեւել է մեկ ժամ։

Հիշեցնենք, որ Չարլզ III-ի թագադրումը տեղի է ունեցել մայիսի 6-ին՝ Վեսթմինսթերյան աբբայությունում: Թագավորը որոշել է հյուրերի ցանկը 8000-ից կրճատել՝ հասցնելով 2000-ի։