Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (լուսանկարներ)


Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (լուսանկարներ)
Մայիս 8 13:45 2023

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին։ Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

 

 

«Այսօր՝ ագրեսոր թշնամու դեմ Արցախյան ազատամարտում հերոսաբար պայքարած և ազգային բանակի միջուկը դարձած Երկրապահի, ինչպես նաև 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Ստեփանակերտի պաշարման ավարտի օրը, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

 

Հավերժ փա´ռք Հայրենիքի նվիրյալ նահատակներին,

Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին», - ասված է հաղորդագրության մեջ:

Возможно, это изображение Могила неизвестного солдата в США и Мемориал ветеранов Вьетнама

Возможно, это изображение текст