Բաքվում ռուսներ են ձերբակալվել, նրանք հայերի անուն են տվել


Բաքվում ռուսներ են ձերբակալվել, նրանք հայերի անուն են տվել
Մայիս 6 15:58 2023

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել և Բաքվում ձերբակալել ռուս զբոսաշրջիկների։

 

 

Ըստ այդ երկրի ԱԱԾ հաղորդագրության, «հայերի խնդրանքով ռուս կանայք փողի դիմաց Բաքվի Շեհիդների (պատերազմի նահատակների-խմբ,) ծառուղում մի քանի լուսանկար են արել «Խայտառակ» հայկական ազգայնական ​​խմբի տարբերանշանով»։ 

 

Աղջիկներն, իբր, մանրամասնել են, թե ինչպես են իրենց մոլորեցրել ու համոզել լուսանկարներ անել։

 

«Պարզվել է, որ սադրանքը կազմակերպել են «Խայտառակ» հայկական արմատական ​​տելեգրամյան ալիքի հիմնադիր-ադմինիստրատորներ Գուրգեն Թորոսյանը, Սարգիս Հարությունյանը, Իգոր Հակոբջանյանը և Արթուր Մարտիրոսյանը, որոնք բնակվում են Ռուսաստանի տարբեր քաղաքներում«,-ասված է հաղորդագրության մեջ։