Տիկին Գոհարի՝ ում ոստիկանները ոտք ու ձեռք արած տարան Եռաբլուրից, տղայի ԴՆԹ-ում կա համընկում, այսօր տեղի կունենա հոգեհանգիստը. «Որդիների Կանչ»


Տիկին Գոհարի՝ ում ոստիկանները ոտք ու ձեռք արած տարան Եռաբլուրից, տղայի ԴՆԹ-ում կա համընկում, այսօր տեղի կունենա հոգեհանգիստը. «Որդիների Կանչ»
Մայիս 5 16:15 2023

«Որդիների Կանչ» Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Որդիների Կանչ»-ը 2 օր է ուշքի չի գալիս այս լուրից:

 

Ցավով և սրտի մեծ կսկիծով տեղեկացանք, որ մեր Տիկին Գոհարի՝ ում ոսկիկանները ոտք ու ձեռք արած տարան Եռաբլուրից, նրա տղայի ԴՆԹ-ում կա համընկում…

 

Եկար ու ձիգ 3 տարիներ…ԴՆԹ-ի մի քանի փորձեր..

 

Հայաստանում սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ այդ փոքրիկ մասունքը հենց Տիկին Գոհարի տղա՝ Արայիկ Բաղդասարյանինն է։

 

Արայիկ Բաղդասարյանը ծնվել է 1996 թվականին, նա նաև քառօրյա պատերազմի մասնակից է։ Արայիկը 2020 թվականին, պատերազմի լուրը լսելուն պես՝ սեպտ. 28-ին, կամավոր մեկնել է Արցախ։ Մարտնչել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում։