Պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում սահմռկեցուցիչ դեպքերի մասին է պատմել, որն ի ցույց է դնում սեփական ժողովրդի նկատմամբ իշխանությունների առհամարհական վերաբերունքը մի դեպքում, երբ Նիկոլը, ինչպես հայտնի է, իրեն համարում էր 3 մլն վարչապետներից միայն մեկը:
Մասնավորապես՝ խայտառակ վիճակ է զոհված զինվորների մասունքների իդենտիֆիկացման խնդրում: Պատկան մարմինները ծնողին տվել են երեք ձեռք՝ հայտարարելով, որ այդ երեք ձեռքն էլ զոհված որդունն են: Մեկ այլ ծնողի դեպքում էլ 43 համարի կոշիկ հագնող ու բարձրահասակ զինվորի ԴՆԹ-ի փոխարեն 1,60 հասակով զինվորի ԴՆԹ են նույնականացրել և այսպես շարունակ: Ընդ որում՝ խառնաշփոթ է նաև գերիների հարցի շուրջ. գերիների այն թիվը, որը հայտարարվում է պաշտոնապես, առնվազը մի քանի անգամ փոքր է իրական թվից: Ծնողները ստիպված իրենք են հետաքննական աշխատանքներ կատարել՝ պարզելու՝ իրենց որդիները գերեվրավա՞ծ են, անհետ կորա՞ծ են, թե՞ զոհվել են մարտի դաշտում:
Ակնհայտ է, որ Նիկոլի կառավարությունը ձեռքերն ուղղակի լվացել է այս հարցում ու միակ բանը, որին ձգում է, թեման արագ փակելն է. ձանձրացել է Նիկոլը, հավես չունի՝ զոհվածների ու գերիների սուգն անելու:










