Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 4-ին, հանդիպել է ԱԺ «Հայաստան խմբակցության պատգամավորներին։ Այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Խամոյանը նշեց, որ խմբակցության պատգամավորները պարբերաբար հանդիպումներ են ունենում «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ։«Ամենատարբեր հարցերի շրջանակներն ենք երեկ քննարկել»,- ասաց Խամոյանը։










