Այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է․ Արթուր Խաչատրյան


Այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է․ Արթուր Խաչատրյան
Մայիս 5 11:20 2023

«Իրավունք» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով` ինչքան այս իշխանությունները Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առաջընթացից են խոսում, այնքան մենք ողբերգական հետընթաց ենք ապրում:— Այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է` ամեն ինչից հրաժարում, ամեն ինչ ուրանալ, ձախողումների բոլոր մեղքերը նախկինների վրա բարդել եւ ստեղծել ինչ-որ պետություն, որի ապագան իրենք էլ չեն պատկերացնում։ Ադրբեջանը բանակցությունների գնալուց առաջ հստակ իր դիրքորոշումը արտահայտեց, ՄԱԿ-ում իրենց մշտական ներկայացուցիչը ասաց` Ղարաբաղը մոռացե՜ք: Ինչ-որ գյուղեր, ռեպարացիաներ, հրաժարում ամեն ինչից։

 

Դա իրենց դիրքորոշումն է: Հայաստանն իր դիրքորոշումը հրապարակավ չի արտահայտում: Եվ հիմա այսօր խոսում են, որ կա ըմբռնում, առաջընթաց: Մենք ունենք լուրջ մտահոգություն, որ իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։