ԿԲ-ի գնահատումներով Հայաստանում բնակարանների մոտ 20%-ի գերարժևորում կա. Արմեն Նուրբեկյան


ԿԲ-ի գնահատումներով Հայաստանում բնակարանների մոտ 20%-ի գերարժևորում կա. Արմեն Նուրբեկյան
Մայիս 5 09:50 2023

«2022 թվականինն բանկային համակարգի շահույթներն օգտագործել ենք որպեսզի կուտակենք բուֆերներ՝ մոտավորապես 90 մլրդ դրամի ավելորդ կապիտալի տեսքով»,-Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ հայտնեց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:

Նար խոսքով՝ Հայաստանի ֆինանսական համակարգը բարենպաստ 2022 թվականն այդ ձևով օգտագործել է ապագա շոկերից ապահովագրելու համար:

«Բայց, բնականաբար, որոշակի ռիսկեր մնում են: Առաջին՝ աշխարհաքաղաքական ռիսկերն են, երկրորդ՝ հիպոթեկային շուկայի հետ կապված գերտաքացման ռիսկերն են»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը:

Նրա խոսքով՝ հիպոթեկային շուկայում թե՛ բնակարանների և տների գների, թե՛ վարձավճարների հետ կապված արձանագրվել է էական գնաճ, որի պատճառը աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված Հայաստան մեծ ներհոսքն և պահանջարկի աճն է:

«Ռիսկերը նրանում են, որ, ունենալով այդքան արագ աճ, ունենում ենք որոշակի դրական սպասումներ, որ այս աճն անընդհատ կշարունակվի, դրա արդյունքում մենք ստանում ենք մեր ակտիվների՝ մասնավորապես տների գների գերարժևորում: ԿԲ-ի գնահատումներով Հայաստանում բնակարանների մոտ 20%-ի գերարժևորում  կա»,-հայտնեց Արմեն Նուրբեկյանը: