ՔՊ-ն առանց Նիկոլ Փաշինյանի նիստ է գումարել


ՔՊ-ն առանց Նիկոլ Փաշինյանի նիստ է գումարել
Մայիս 4 23:43 2023

Մայիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից։ 

 

 

Ամփոփվել են Կուսակցության մարմիններում ընտրությունների անցկացման կարգի հետ կապված նախորդիվ ներկայացված առաջարկությունները և կատարված փոփոխությունները։

 

Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, անդամներ Արայիկ Հարությունյանը, Վաղարշակ Հակոբյանը և Արսեն Թորոսյանը պատասխանել են նիստի մասնակիցների հարցերին։