Բաքուն և Երևանը «զգալի առաջընթաց» են գրանցել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ․ Բլինքեն


Բաքուն և Երևանը «զգալի առաջընթաց» են գրանցել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ․ Բլինքեն
Մայիս 4 23:06 2023

Բաքուն և Երևանը «զգալի առաջընթաց» են գրանցել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

 

 

«Բանակցությունների տեմպը և կողմերի կառուցած հիմքը ցույց է տալիս, որ մոտենում ենք համաձայնությանը։ Մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է` օգնելու մեր ընկերներին, որպեսզի հասնեն վերջնագծին»,- ասել է նա։

 

Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև վերջնական համաձայնությանը հնարավոր է հասնել։

 

«Համաձայնագրի ձեռքբերումը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներին, այլև այդ երկրների սահմաններից դուրս»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։