ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները. Փաշինյան


ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները. Փաշինյան
Մայիս 4 22:53 2023

Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը չի կարողացել կատարել Հայաստանի հանդեպ ունեցած պարտավորությունները։ Այս մասին մայիսի 4-ին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 
 

Նրա խոսքով` ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում դժվարություններ կան։ 

 

«Անցյալ տարի մենք չկարողացանք կոնսենսուսի հասնել ՀԱՊԿ-ի հետ։ Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը և արտահայտել մեր դժգոհությունը Կազմակերպությանը։ Մենք անկեղծ և թափանցիկ ենք, և դա լրացուցիչ դժվարություններ է ստեղծում»,- ընդգծել է Փաշինյանը։