Կենդանակերպի ամենա-ամենա նշանը․ ինչո՞վ եք ուրիշներից առավել


Կենդանակերպի ամենա-ամենա նշանը․ ինչո՞վ եք ուրիշներից առավել
Մայիս 4 19:08 2023

Կենդանակերպի նշանները տարբերվում են մեկը մյուսից: Դրանում կասկած չկա: Աստղաբանները որոշել են կազմել ամենա-ամենա կենդանակերպի նշանների վարկանիշը և տեսնել թե նրանցից ով ինչով է առավել:

Կենդանակերպի ամենաուժեղ նշանը

Աստղաբանները համարում են, որ կենդանակերպի ամենաուժեղ նշանը՝ Ձկներն են: Դա բավական տարօրինակ է, չէ՞ որ տվյալ նշանի ներկայացուցիչները բավական տպավորվող են և սենտիմենտալ: Որտեղի՞ց նրանց ուժ: Ձկների ներսում հավաքված է մեծ քանակությամբ ներքին ռեսուրսներ, որոնք չունեն կենդանակերպի այլ նշանները: Եվ երբ, օրինակ, կամակոր և ամբիցիոզ Խոյերն ու Այծեղջյուրները պարտվում են՝ Ձկները գրավում են բավական ուժեղ դիրքեր: Կարելի է ասել, որ Ձկները ճկվում են, սակայն չեն կոտրվում:

 

Կենդանակերպի ամենասեքսուալ նշանը

Կենդանակերպի ամենասեքսուալ նշան է համարվում Խոյը: Այս նշանի ներկայացուցիչները լի են էներգիայով, գրավիչ են, կրքոտ և ակտիվ: Նրանք հավասարը չունեն սիրախաղերում: Խոյերը ուշադրություն են գրավում ի շնորհիվ խարիզմայի և ներքին գրավչության:

 

Կենդանակերպի ամենախորամանկ նշանը

Կենդանակերպի ամենախորամանկ նշանն է համարվում կարիճը: Եթե այս նշանի ներկայացուցիչները սկսում են վրեժխնդիր լինել, ապա նրանց դժվար թե կարողանաս կանգնեցնել: Նրանք գործում են ամենաճկուն կերպով և նրանց դժվար է ինչ-որ բանում մեղադրել կամ կասկածել: Կարիճները ամենակատաղի և վտանգավոր թշնամիներն են:

 

Կենդանակերպի ամենահավատարիմ նշանը

Կենդանակերպի ամենահավատրիմ նշան է համարվում Կույսը: Տվյալ նշանի տակ ծնված մարդիկ փորձում են երկրորդ կես գտնել ամբողջ կյանքի համար և բավական լուրջ և մանրակրկիտ են մոտենում նրա ընտրությանը: Եվ եթե նրանք ինչ-որ մեկին ընտրում են, ապա կարելի է ամենայն վստահությամբ ասել, որ այս նշանի ներկայացուցիչները հաստատ չեն դավաճանի:

Կենդանակերպի ամենագեղեցիկ նշանը

Կենդանակերպի ամենագեղեցիկ նշանը՝ Աղեղնավորն է: Այս նշանի տակ ծնված մարդիկ բնությունից արտաքնապես շատ ներդաշնակ են կազմված, որը նրանց լիարժեք իրավունք է տալիս կոչվել ամենագրավիչ: Բացի դրանից, նրանք միշտ հետևում են իրենց արտաքինին, ինչը հերթական անգամ ընդգծում է նրանց գեղեցկությունն ու ձգողականությունը:

Ավելին՝ սկզբնաղնբյուր կայքում