Սոթքի ոսկու հանքը 2 շաբաթից ավել չի աշխատում. ամենօրյա ռեժիմով կրակում են 800 աշխատակցի վրա. Թագուհի Թովմասյան


Սոթքի ոսկու հանքը 2 շաբաթից ավել չի աշխատում. ամենօրյա ռեժիմով կրակում են 800 աշխատակցի վրա. Թագուհի Թովմասյան
Մայիս 4 12:05 2023

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ժամկետը երկարաձգվեց, ակնհայտ է, որ այդ հանձնաժողովի գործունեությունն ուղիղ առնչվում է Նիկոլ Փաշինյանն մաքրագործելու իրողուևթյան և ցանկության հետ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Բոլոր հնարավոր ձևերով այդ հանձնաժողովի գործունեությունը միտված է Նիկոլ Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր հանցանքներից մաքրելուն։ Չի կարող իշխանությունը քննել իր ենթադրյալ հանցագործության վարկածը։ Սովորաբար, քննիչ հանձնաժողովները գործիք են իշխանության ձեռքին, ոչ թե իշխանությունն է դա օգտագործում»,- նշեց Թովմասյանը։