Գեղարքունիքում՝ ՊՆ N զորամասի հարևանությամբ հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում․ հանգամանքները պարզվում են


Գեղարքունիքում՝ ՊՆ N զորամասի հարևանությամբ հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում․ հանգամանքները պարզվում են
Մայիս 4 10:31 2023

Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհի 13-րդ կմ-ում, ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը  դեպքի վայր են ժամանել Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի, դասակի հրամանատար Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ։



loading...