Ոմանք սիրահարվում են միանգամից, պարզապես գլխով սուզվելով հորձանուտում: Եվ ինչ լինում է՝ թող լինի: Մյուսները սպասում են, մտածում, ստուգում, թե արդյոք կարելի է մարդուն վստահել։ Մի խոսքով, իսկական մարաթոն։ Բայց եթե մենք խոսում ենք Կենդանակերպի այս երեք նշանների ներկայացուցիչների մասին, ապա, իհարկե, այս մրցավազքը արժե դրան: Չէ՞ որ, վերջնագծում պոտենցիալ զուգընկերոջը սպասում են սեր, հավատարմություն և հոգատարություն: Եթե, իհարկե, ձեռքի և սրտի «դիմորդը», հոգնելով, դուրս չգա մրցավազքից…
Ցուլ
Ցուլերին դուր է գալիս, երբ նրանց անընդհատ սիրատածում են, հոգ տանում և թույլ չեն տալիս ձանձրանալ։ Պոտենցիալ զուգընկերը միշտ պետք է գործի, լինի դա զբոսանք այգում, շոկոլադե սալիկ, ռոմանտիկ ընթրիք կամ ֆիլմ տան հարմարավետ բազմոցի վրա:
Ընդ որում, Ցուլերը քնքուշիկներ չեն։ Եթե չհամապատասխանեք նրանց չափանիշներին, նրանք ամեն ինչ կբացատրեն, հրաժեշտ կտան ու կհեռանան։ Եվ նույնիսկ չեն էլ տառապի դրա համար։
Ցուլերի համար խաղաղությունն ու անդորրը շատ կարևոր են։ Եթե դուք այդպիսին չեք, նույնիսկ մի էլ սկսեք այս մրցավազքը:
Կույս
Կույսերը պահանջկոտ մարդիկ են և ամեն ինչ մանրամասն ուսումնասիրում են։ Նրանց դուր է գալիս, երբ իրենց կողքին կա մարդ, ով ֆիզիկապես ու հոգեպես ուժեղ է իրենցից։
Այս նշանի ներկայացուցչի բարեհաճությունը շահելու համար պետք է լինել հետաքրքիր, բազմակողմանի և պատրաստ բոլոր տեսակի փոփոխությունների։ Եվ ամենակարևորը՝ ձեզ հարկավոր կլինեն վագոն ու համբերության փոքրիկ սայլ, Կույսը դժվար մարդ է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում