Ինչպե՞ս ստուգել ծորակի ջրի որակը


Ինչպե՞ս ստուգել ծորակի ջրի որակը
Մայիս 3 20:04 2023

Ծորակից ջրի որակը կարելի է գնահատել նաեւ տնային պայմաններում՝ չդիմելով հատուկ միջոցների եւ լաբորատորիաների օգնությանը, պնդում են փորձագետները:

 

Ջուրը չպետք է ունենա կողմնակի կամ սուր հոտ, օրինակ՝ քլորի հոտ։

 

 

Ժանգոտ ջուրը սովորաբար մուգ գույն ունի, եւ նստվածքը հայտնվում է բաժակի հատակին:

 

Ջրի մետաղական համը խոսում է երկաթի ավելցուկի մասին։

 

Սպասքի վրա մնացած մուգ բծերը ջրածնի սուլֆիդի հետքեր են:

 

Ջրի մեջ ալկալիների բարձր կոնցենտրացիան կարելի է գտնել այն ալյումինե ամանի մեջ լցնելով: Նման սպասքի մեջ փրփուրը կձեւավորվի առանց լվացող միջոցի։

 

Այս նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ վերացնել դրանք, խորհուրդ են տալիս փորձագետները, քանի որ անորակ ջրի օգտագործումը կարող է առողջական խնդիրների հանգեցնել