2018 թվականի Թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը հանրությանը հավաստիացնում էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կազմավորված խորհրդարանը, որտեղ, բնականաբար, ըստ Փաշինյանի, մեծամասնություն էին կազմելու իր թիմակիցները, լինելու է ամենապրոֆեսիոնալը և որակով տարբերվելու է նախորդ խորհրդարաններից:
Անցել է հինգ տարի և այս ընթացքում ՀՀ-ում երկու արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել: Միևնույն ժամանակ, պետք է փաստենք, որ որակի նշույլ անգամ չի նկատվում հատկապես քաղաքական մեծամասնության գործողություններում: Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը տեսաշարք, որտեղ ակնհայտ կերպով դրսևորվում է ողջ դիլետանտությունը, որը առկա է ՔՊ-ական պատգամավորների մոտ:
Պատգամավոր Նարեկ Գրիգորյանի համար «սեպտեմբեր»-ը՝ «սեԿտեմբեր» է.
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ով ոչ ավել ոչ պակաս, պատրաստվում էր կալանավորել ՀՀ ժամանող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, նիստի ժամանակ զբաղված է հույժ կարևոր գործով՝ խաղ էր խաղում։
Նրանից հետ չէր մնում գործընկերը՝ Նարեկ Ղահրամանյանը։
Պատգամավոր Արփի Դավոյանը ի վիճակի չէ ձևակերպել իր հարցը՝ ուղղված գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Զառա Բաթոյանը ընդհանրապես զբաղված է ՏիկՏոկ նկարելով։
Իսկ որոշ պատգամավորներ, օրինակ՝ Էդգար Հակոբյանը, անգամ իրենց երդման տեքստն են դժվարանում կարդալ։










