Ինձ այնքան են ասել դավաճան, որ էլ չեմ վախենում, որ ինձ կասեն դավաճան. Նիկոլ Փաշինյան


Ինձ այնքան են ասել դավաճան, որ էլ չեմ վախենում, որ ինձ կասեն դավաճան. Նիկոլ Փաշինյան
Մայիս 3 14:39 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում չվախենալ մտածելուց ու երբեմն անսպասելի մտքեր արտահայտել:

«Ինձ այնքան են ասել դավաճան, որ ես էլ չեմ վախենում, որ ինձ կասեն դավաճան: Դա էլ ձեր սխալն է, այնքան եք ասել», - դիմելով ԱԺ ընդդիմությանն՝ ասաց վարչապետը:

Ընդգծեց՝ «լավ ա, լավ չի՝ էտ ա»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շարունակում է պատրաստակամ մնալ՝  քննարկելու բոլոր թեմաներն ընդդիմության հետ: