Հանդիպումները կշարունակվեն նաև վաղը, թե երբ կավարտվեն բանակցությունները, հայտնի չէ․ Ադրբեջանի ԱԳՆ


Հանդիպումները կշարունակվեն նաև վաղը, թե երբ կավարտվեն բանակցությունները, հայտնի չէ․ Ադրբեջանի ԱԳՆ
Մայիս 3 17:30 2023

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն Թրենդ գործակալությանը հայտնել է, որ Հայաստանի և Ադբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումն է ընթանում Վաշինգտոնում, բանակցությունները կշարունակվեն նաև վաղը։

«Այսօր նախատեսված հանդիպումն արդեն մեկնարկել է։ Բանակցությունները կշարունակվեն նաև վաղը։ Բանակցությունների ավարտի հստակ ժամկետը հայտնի չէ»,- ասել է նա։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների հիմնական թեման, ինչպես նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը, «խաղաղության պայմանագիրն է»։