«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին, «Պատիվ ունեմ»-ը՝ ոչ


«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին, «Պատիվ ունեմ»-ը՝ ոչ
Մայիս 3 15:11 2023

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համաձայն չէ պնդումների հետ, թե ընդդիմությունը բոյկոտում էր կառավարության հետ հարցուպատասխանը: Այսօր նրանք կներկայանան կառավարության հետ հարցուպատասխանին:

«Բոյկոտ բառն այս դեպքում կիրառելի չէ, մենք կառավարության զեկույցի ժամանակ ակտիվ մասնակցություն ունեցանք ու նաև ելույթներ, նույնը շարունակվելու է նաև այսօր», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Մինասյանի խոսքով՝  նրանք այսօր մասնակցելու են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որ շարունակեն հարցերը, որը չհասցրին տալ նրան կառավարության զեկույցի ժամանակ:

Նշենք, որ հարցուպատասխանին կմասնակցեն միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները, «Պատիվ ունեմ»-ը կշարունակի բոյկոտը: