88 տարեկան Նարա Շլեպչյանը նոր պաշտոն է ստացել


88 տարեկան Նարա Շլեպչյանը նոր պաշտոն է ստացել
Մայիս 2 23:49 2023

Ավարտելով աշխատանքը Հանրային հեռարձակողի խորհրդում՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջարկով Նարա Շլեպչյանը կզբաղեցնի տնօրենի խորհրդականի պաշտոնը:

 

Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից։

 

 

«Վստահ ենք, որ հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարի ներդրումն ու խորհուրդները կնպաստեն Առաջին ալիքի զարգացմանն ու հեռուստատեսության ավանդույթները լավագույնս պահպանելուն:

 

 

Շնորհավորում ենք և մաղթում բարի երթ»,-ասվում է հաղորդագրությունում: