Հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի պատասխանատուները, բանակը թուլացնողները դատվելու են և դատվում են․ Հակոբ Արշակյան


Հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի պատասխանատուները, բանակը թուլացնողները դատվելու են և դատվում են․ Հակոբ Արշակյան
Մայիս 2 17:28 2023

Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են հոկտեմբերի 27-ին ՀՀ-ն գլխատելու համար, ովքեր հրամայեցին մարտի 1-ին Երևանի փողոցներում կազմակերպել ՀՀ քաղաքացիների գնդակահարումը, դատվելու են։

ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը․

 
 

«Ովքեր թուլացրել են հայկական բանակը՝ ուտելով զինվորի հացը, գնել են ժամկետանց հրթիռներ, քրեական բարքեր են ներմուծել հայկական բանակ, պետական մրցույթներում իրենց խնամի-բարեկամների միջոցով թալանել են, ունեզրկել են, տիրացել են ՀՀ քաղաքացու ունեցվածքին, դատվելու են և դատվում են։ Չեն մարսելու գողացվածը։ Ինձնից աջ նստած ընդդիմադիր խմբակցության, թե որ անդամներն են թաթախված այս ամենի մեջ, կորոշեն իրավապահ մարմինները»,-ասել է Արշակյանը։