Սեուլում քաղցած ուսանողը կերել է թանգարանի 120.000 դոլար արժողությամբ ցուցանմուշ բանանը


Սեուլում քաղցած ուսանողը կերել է թանգարանի 120.000 դոլար արժողությամբ ցուցանմուշ բանանը
Մայիս 2 15:36 2023

 

Սեուլի ազգային համալսարանի ուսանողը Լիումի արվեստի թանգարանի պատից հեռացրել է արվեստի նմուշ համարվող բանանն ու կերել․ գրում է CNN-ը։

Նա իր այդ քայլը պատճառաբանել է նշելով, որ քաղցած է եղել։
 
Ժամանակակից արվեստի ցուցանմուշ համարվող այս գործը 2012 թվականի դեկտեմբերին վաճառվել էր Art Basel Miami Beach-ում՝ 120,000 դոլարով։

Միրգն ուտելուց հետո ուսանողը կպչուն ժապավենը դարձյալ կպցրել է պատին։ Ավելի ուշ թանգարանի աշխատակիցներն այն թարմ բանանով են փոխարինել։

«Դա տեղի ունեցավ անսպասելի։ Արվեստագետը տեղեկացվել է, բայց որևէ կերպ չի արձագանքել»,-ասել է թանգարանի մամուլի խոսնակը։