Կարող էի և ես գնալ, ինչ խնդիր կա․ Հակոբ Արշակյանը՝ հայ-ադրբեջանական հարցերով բանակցությունների մասին


Կարող էի և ես գնալ, ինչ խնդիր կա․ Հակոբ Արշակյանը՝ հայ-ադրբեջանական հարցերով բանակցությունների մասին
Մայիս 2 11:31 2023

Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը անդադարձել է այն հարցին, թե ինչու է հայ-թուրքական հարաբերությունների մեջ մասնագիտացված Ռուբեն Ռուբինյանը մասնակցում նաև հայ-ադրբեջանական հարցերով բանակցություններին։«Ասել, որ Ռուբինյանը ԱԺ փոխնախագահ է դրա համար է գնացել, որովհետև մենք խորհրդարանական պետությո՞ւն ենք։ Պարոն Արշակյան, Դուք գնայիք, Դուք էլ եք ԱԺ փոխնախագահ»,- ասաց Խաչատրյանը։

 

Ինչին ի պատասխան Հակոբ Արշակյանը պատասխանեց․«Պարոն Խաչատրյան ԱԺ-ում երկու փոխնախագահ կա այս պահին ու ԱԺ նախագահն է որոշում ով ինչին գնա ու չգնա։ Այո, կարող էի և ես գնալ, ի՞նչ խնդիր կա»,- ասաց Արշակյանը։