Շակիրան եւ Քիմ Քարդաշյանը ցանկանում են տուն գնել ԱՄՆ-ի ամենաթանկ կղզում


Շակիրան եւ Քիմ Քարդաշյանը ցանկանում են տուն գնել ԱՄՆ-ի ամենաթանկ կղզում
Մայիս 1 23:58 2023

Շակիրան դեռ «տուն» է փնտրում Մայամիում։ Կոլումբիացի երգչուհին, կարծես, դժգոհ է շքեղ առանձնատնից, որտեղ արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ ապրում է իր երկու երեխաների հետ եւ այլ տուն է փնտրում ԱՄՆ-ում հաստատվելու համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Երգչուհին նոր կյանք է սկսել Բարսելոնայից եւ իր նախկին ամուսնուց՝ Ժերար Պիկեյից հեռու։

Իսպանացի լրագրող Ալեքս Ռոդրիգեսի խոսքով՝ Շակիրան ցանկանում է տուն գնել Ֆիշեր կղզում, որը նկարագրվում է հետեւյալ կերպ. «Աշխարհի ամենաթանկ թաղամասն է։ Այնտեղ կարելի է հասնել միայն նավով կամ ուղղաթիռով»։

Ֆիշեր-Այլենդը, մասնավոր սեփականություն հանդիսացող կղզի է Մայամի Բիչի մոտ, ԱՄՆ-ի ամենահարուստ փոստային ինդեքսն է: Դրա 1300 բնակիչների միջին եկամուտը կազմում է տարեկան մոտ 2,5 միլիոն դոլար, ըստ Bloomberg-ի հարկային տվյալների համազգային վերլուծության:

Բահամյան կղզիներից բերված դրախտային անկլավ՝ իր սպիտակ ավազով լողափով, որի հարուստ բնակիչները միջինը մեկ միլիոն դոլարով ավելի են վաստակում, քան երկրորդ ամենահարուստ փոստային ինդեքսի՝ Սիլիկոնային հովտի էպիկենտրոն Աթերթոն քաղաքի բնակիչները:

Որպեսզի պատկերացնեք, թե որքան բացառիկ է Մայամիի այս մասնավոր կղզին, այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք, այն է, թե ինչ պետք է վճարեք որպես կանխավճար այնտեղ ապրելու համար՝ $250,000: Տարածքն ունի ամեն ինչ՝ մասնավոր անվտանգություն, ռեստորաններ, գոլֆի դաշտ, երկու լողավազան, թենիսի կորտեր եւ միայն բնակիչների համար նախատեսված լողափ, ի թիվս այլոց:

Սակայն Ֆիշեր կղզում գտնվող այս տունը ոչ միայն Շակիրան է հետաքրքրում։ Քիմ Քարդաշյանը նույնպես կցանկանար ապրել բացառիկ կղզում, այնպես որ երկուսն էլ կպայքարեն այս դրախտում տեղի համար։