Արցախցի փոքրիկ դպրոցականները Գանձասարի վանքում աղոթք բարձրացրին` հանուն բարօր ապագայի


Արցախցի փոքրիկ դպրոցականները Գանձասարի վանքում աղոթք բարձրացրին` հանուն բարօր ապագայի
Մայիս 1 23:02 2023

Վանք գյուղի դպրոցի առաջին դասարանի երեխաները ծնողների և ուսուցիչների հետ գնացել էին Գանձասարի վանք` ստանալու վանահոր օրհնությունը։ Հաղորդում է Արցախի թեմը։  Հոգեշնորհ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի առաջնորդությամբ բոլորով միասին աղոթք վերառաքեցին առ Աստված` հանուն խաղաղ և բարօր ապագայի:

 
 
 
 

Փոքրիկ դպրոցականները խոստացան, որ լավ կսովորեն և, հատկապես, կիրակի օրերին իրենց ծնողների հետ կմասնակցեն Սուրբ Պատարագին։