Ոստիկանության կապիտանը Mercedes-ով բախվել է քարին․ վիրավորներից մեկը երեխա է


Ոստիկանության կապիտանը Mercedes-ով բախվել է քարին․ վիրավորներից մեկը երեխա է
Մայիս 1 22:53 2023

Երեկ՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ուենցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Սոնա Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, դեպի Գավառ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե քարին։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սոնա Ա․-ն և ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 7-ամյա Վաչե Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ 

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։

 

Ժամանել են նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

 

Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Սոնա Ա․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնում որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, կոչումով կապիտան է։